Team Telecom Armenia-ն Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկերն է

Team Telecom Armenia-ն Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկերն է

PanARMENIAN.Net - Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածը դարձել է Հայաստանից և ավելի քան 30 երկրից ժամանած ստարտափների, տեխնոդեմքերի ու ներդրողների հանդիպման վայրը․ Sevan Startup Summit-ը կրկին Սևանում է։

Տեխնոլոգիական և կրթական ոլորտներին աջակցելու, նորարարական գաղափարները և ստարտափներին խրախուսելու նպատակով Team Telecom Armenia-ն միացել է ամենասպասված միջոցառմանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր։

«Տելեկոմը գտնվում է տեխնոլոգիական ընկերությունների և սպառողների կենտրոնում՝ ապահովելով նրանց միջև անխափան կապը։ Եթե տելեկոմը չլինի այս ճանապարհին կառաջանան խցանումներ, իսկ տեխնոլոգիական ոլորտի զարգացում տեղի չի ունենա։ Այդ նպատակով էլ համագործակցում ենք Sevan Startup Summit-ի հետ՝ ներկայացնելու Team Telecom Armenia-ի ծրագրերը և հասկանալու ՏՏ համայնքի խնդիրները»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Կրթական ծրագիրը հագեցած է բիզնես աշխարհի փորձառու և հայտնի ներկայացուցիչների հետ դասախոսություններով, վորքշոփերով, մենթորինգի սեսիաներով, պանելային քննարկումներով, նեթվորքինգային հնարավորություններով և քննարկումներով։

Sevan Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է, որ իրենց նպատակը Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։ Նրա խոսքով մայրաքաղաքից հեռու գտնվելը չի խանգարել տեղական ու միջազգային ստարտափ ընկերությունների ակտիվ մասնակցությանը։

«Ունենք մասնակիցներ մոտ 30 երկրից, ինչը բավականին լավ ցուցանիշ է»,-ասել է նա։

Սամմիթին հատուկ Խարույկի շուրջ քննարկումները՝ Campfire talk-երը նույնպես վերադարձել են․ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնակիցների հետ զրուցել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի պատմության ու տրանսֆորմացիայի, տեխնոլոգիաների զարգացման գործում տելեկոմ ոլորտի կարևորության և ընկերության ապագա ծրագրերի մասին։

Միջոցառման ընթացքում անցկացվում է նաև միկրոաքսելերացիոն կրթական ծրագիր, որը ստեղծված է growth զարգացման փուլերում գտնվող ստարտափների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---