Սիմոնյանը հավաստիացրել է` Հռոմի ստատուտը կվավերացվի![]() 7 սեպտեմբերի 2023 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ խորհրդարանըամենայն հավանականությամբ, կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ «Ամենայն հավանականությամբ Հռոմի ստատուտը կվավերացվի։ Փաստաթուղթը գտնվում է քննարկման փուլում։ Կքննարկենք, կհասկանանք՝ ինչ օգուտներ կան, իսկ դրանք շատ են, քանի որ մեր երկրի դեմ ռազմական հանցագործություններ են կատարվել ու կատարվում։ Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է», - ասել է Ալեն Սիմոնյանը News.am-ին։ Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականին, բայց մինչև հիմա չի վավերացրել։ Կառավարությունն այն Ազգային ժողովի վավերացմանն է ուղարկել։ 2023–ի մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել: Ռուսական կողմը մտահոգություններ ունի, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար: Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ և հայտարարել, որ իր հետագա գործողությունները կբխեն հայկական կողմի պատասխանից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |