Արդարադատության նախարարությունն ու ԱՄՆ ՄԶԳ-ն քննարկել են նոր 5–ամյա ծրագիրը![]() 8 սեպտեմբերի 2023 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության կառավարման գրասենյակի տնօրեն Մեթյու Լեյդի և «Դիմոքրասի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմի գլխավորած պատվիրակությունները։ Հանդիպմանը կողմերը քննարկել են «Դիմոքրասի Ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Պաշտպանություն, ներառում և հզորացում» նոր հնգամյա ծրագիրը, որն ուղղված է սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող հարցերին։ Ծրագիրը ներառում է ՀՀ-ում խոցելի խմբերի՝ տեղահանված բնակչության, կանանց, կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների կենսապայմանների բարելավման, համապատասխան օրենսդրական դաշտի զարգացման, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հնարավորության ապահովման և մի շարք այլ նշանակալից նպատակներ։ Քննարկվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և մի շարք այլ փոխկապակցված ուղղություններով իրավական բարեփոխումների շրջանակներում «Պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի հետ Արդարադատության նախարարության համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության ամրապնդման վերաբերյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |