Ղարամյան․ Այս օրհասական պահին մի խումբ մարդիկ նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների![]() 9 սեպտեմբերի 2023 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ այս օրհասական պահին մի խումբ մարդիկ նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Արդեն մի քանի օր է` Արցախում պատերազմի («հակաահաբեկչական» գործողության տեսքով) շունչը հասել է Արցախի մեր պաշտպաների քիմքին, որոնք այն զգում են յուրաքանչյուր վարկյան, իսկ մի խումբ մարդիք որոնք տարիներ ի վեր երկպառակություն են մտցրել հանրության մեջ՝ կեղծ ու մտածածին թեզեր և հերյուրանքներ տարածելով, այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն: Սիրելի արցախցիներ, կոչ եմ անում՝ լինել խոհեմ և զգոն, չտրվել այդ մարդկանց սին խոստումներին ու սադրանքներին դրանով ավելի բարդացնելով ստեղծված ծանր ու բարդ իրավիճակը»։ Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետության նախագահի ընտրության հարցով։ Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ-ն հետ է վերադարձրել ԱՀ նախագահի պաշտոնի համար Սամվել Բաբայանի առաջադրման փաստաթղթերը, քանի որ վերջինս չունի վերջին 10 տարում Արցախում բնակվելու տեղեկանք։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |