Ղարամյան․ Այս օրհասական պահին մի խումբ մարդիկ նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների

Ղարամյան․ Այս օրհասական պահին մի խումբ մարդիկ նորից փորձում են  Արցախը տանել ներքին ցնցումների

PanARMENIAN.Net - Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ այս օրհասական պահին մի խումբ մարդիկ նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Արդեն մի քանի օր է` Արցախում պատերազմի («հակաահաբեկչական» գործողության տեսքով) շունչը հասել է Արցախի մեր պաշտպաների քիմքին, որոնք այն զգում են յուրաքանչյուր վարկյան, իսկ մի խումբ մարդիք որոնք տարիներ ի վեր երկպառակություն են մտցրել հանրության մեջ՝ կեղծ ու մտածածին թեզեր և հերյուրանքներ տարածելով, այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն:

Սիրելի արցախցիներ, կոչ եմ անում՝ լինել խոհեմ և զգոն, չտրվել այդ մարդկանց սին խոստումներին ու սադրանքներին դրանով ավելի բարդացնելով ստեղծված ծանր ու բարդ իրավիճակը»։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետության նախագահի ընտրության հարցով։ Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ-ն հետ է վերադարձրել ԱՀ նախագահի պաշտոնի համար Սամվել Բաբայանի առաջադրման փաստաթղթերը, քանի որ վերջինս չունի վերջին 10 տարում Արցախում բնակվելու տեղեկանք։

 Ուշագրավ
---