Փաշինյանը Ռայիսի հետ խոսել է ՀՀ-Ադրբեջան պետսահմանին լարվածության աճի միտումների մասին![]() 9 սեպտեմբերի 2023 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերի 9–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին: ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական ԶՈւ կուտակումների, սահմանային լարվածության և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հրատապ քննարկումներ ունենալու մասին է խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցրել Օլաֆ Շոլցի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |