ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը տարածշրջանում![]() 9 սեպտեմբերի 2023 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 9–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին: ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Էնթոնի Բլինքենը կարևորել է երկխոսությամբ և խաղաղ դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի լուծումը, նշել, որ ԱՄՆ շարունակելու է ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ նպատակով պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական ԶՈւ կուտակումների, սահմանային լարվածության և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հրատապ քննարկումներ ունենալու մասին է խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցրել Օլաֆ Շոլցի հետ, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |