ԱԺ-ում հարգել են սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվածների հիշատակը![]() 13 սեպտեմբերի 2023 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգել են 2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվածների հիշատակը։ «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 2022-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել: Ըստ Քննչական կոմիտեի, Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։ ![]() ![]() Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |