ՔՊ-ն դեռ չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը![]() 18 սեպտեմբերի 2023 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմն անցած քաղուժերի հետ գործակցության հետ կապված հարցով։ Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ պատասխանելով հարցին, թե որ քաղաքական ուժի հետ են պատրաստվում գործակցել և որի հետ են բացառում աշխատանքը, հայտնում է Արմենպրեսը։ «Կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի իրականացրել։ Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասել է Գալջյանը։ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժող կդառնար Երևանի քաղաքապետ։ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32․57%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%, «Հանրային ձայն» կուսակցություն` 9․68%: ![]() ![]() Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |