Միրզոյանը Քիմի հետ զրույցում ընդգծել է կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ կարիքը![]() 19 սեպտեմբերի 2023 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ–ում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ և ներկայացրել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Այդ մասին Միրզոյանը հայտնել է X սոցցանցում։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը: «Ընդգծել եմ ԼՂ-ում ադրբեջանական ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և միանշանակ քայլեր ձեռնարկելու հրամայականը»,- ասվում է գրառման մեջ: Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |