Փաշինյան. ԼՂ քաղբնակչությանն այժմ ուղիղ սպառնալիք չկա, հատկապես՝ հրադադարի պայմաններում

Փաշինյան. ԼՂ քաղբնակչությանն այժմ ուղիղ սպառնալիք չկա, հատկապես՝ հրադադարի պայմաններում

PanARMENIAN.Net - Այս պահին ՀՀ գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա, հատկապես՝ հրադադարի պայմաններում, ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է։ Մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն արժանապատիվ, անվտանգ պայմաններում... Հայաստանը ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, դա վարում է Ադրբեջանը։ Մենք չենք ուզում, որ Ադրբեջանը Հայաստանի ձեռքերով ԼՂ-ն հայաթափի։ Մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում», - նշել է նա:

Ըստ Փաշինյանի՝ ԼՂ վրա հարձակման առաջին օրը ՀՀ փոխվարչապետին հանձնարարել է զբաղվել ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության հարցերը հոգալու, տասնյակ հազարավոր ընտանիքների համար կեցավայրեր են պատրաստվել:

«Այս շաբաթվա մեկնարկին հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու համար։ Մենք սրա մասին չենք հայտարարել։ Ընդհուպ՝ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր եք նախապատրաստել՝ մոտ 40,000 ընտանիքի համար»,- նշել է նա՝ հավելելով. «Բայց ՀՀ առաջնահերթությունն այն է, որ ԼՂ հայերը պետք է մնան իրենց տներում»:

 Ուշագրավ
Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը
Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է
Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը
Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է
---