ԿԸՀ–ն ավարտել է վերահաշվարկը․ ՔՊ-ի ձայներն ավելացել են 31–ով, Մարությանինը` 32–ով

ԿԸՀ–ն ավարտել է վերահաշվարկը․ ՔՊ-ի ձայներն ավելացել են 31–ով, Մարությանինը` 32–ով

PanARMENIAN.Net - Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է 78 տեղամասում վերահաշվարկի արդյունքները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 31 քվեաթերթիկով, «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), կուսակցության ձայները՝ 32 քվեաթերթիկով։ Ամենաշատն ավելացել են «Մայր Հայաստանի» ձայները՝ 67–ով։

«Հանրապետություն» կուսակցության ձայները պակասել են 3 քվեաթերթիկով։

Պատկերն այսպիսին է․

«Հանրային ձայն» կուսակցություն - ավելացել է 16 քվեաթերթիկ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- ավելացել է 31 քվեաթերթիկ

«Արդար Հայաստան» կուսակցություն-ավելացել է 5 քվեաթերթիկ

«Հաղթանակ» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ

«Ուժը հայրենյաց» կուսակցություն- ավելացել է 6 քվեաթերթիկ

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»-պակասել է 2 քվեաթերթիկ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն- ավելացել է 32 քվեաթերթիկ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ

«Հանրապետություն» կուսակցություն- պակասել է 3 քվեաթերթիկ

«Միացյալ Հայաստան» կուսակցություն-պակասել է 5 քվեաթերթիկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ

«Ժողովրդավարական Համախմբում»- կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ

«Ապրելու երկիր» կուսակցություն - ավելացել է 4 քվեաթերթիկ

«Մայր Հայաստան» դաշինք - ավելացել է 67 քվեաթերթիկ

Անվավեր քվեաթերթիկների թիվը - պակասել է 266-ով։

Անճշտությունների չափը - 10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները:

Երևանում սեպտեմբերի 17–ին կայացած ավագանու ընտրություններին մասնակցել է 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել 50+ տոկոս քվե հավաքել։ 5 ուժ հաղթահարել է անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։

 Ուշագրավ
Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը
Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է
Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը
Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է
---