Փաուերն այցելել է Ծիծեռնակաբերդ, նախատեսվում է նրա և Քիմի այցը Կոռնիձոր![]() 25 սեպտեմբերի 2023 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։ Սեպտեմբերի 26–ին նախատեսված է Սամանթա Փաուերի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի, որը նույնպես ՀՀ–ում է, այցը Կոռնիձոր, որտեղ ընդունում են Արցախից տեղահանվածներին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, հայտնում է 1lurer.am–ը։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 25-ին ժամանել են Հայաստան՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |