Միլլերն ու Փաուերն ասում են՝ պետք է միջազգային առաքելություն գործուղել ԼՂ26 սեպտեմբերի 2023 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որի գործունեության նպատակը կլինի վերահսկել իրավիճակը ԼՂ-ում։ Նա նշել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։ «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որը բաց և թափանցիկ գործունեությամբ կապահովի ԼՂ բնակիչների անվտանգությունն ու հանգիստ կյանքը»,- ասել է նա։ Հայաստանում գտնվող ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանտա Փաուերը նույնպես ասել է, որ ԼՂ-ում պետք է միջազգային հումանիտար ներկայություն լինի` արձանագրելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է ստանձնած հանձնառությունները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է մշտապես ու լիարժեք բացի Լաչինի միջանցքը՝ ուղևորափոխադրումների, կոմերցիոն և հումանիտար փոխադրումների համար։ Միլլերը նշել է նաև, որ ՌԴ-ն անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ և Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան մնալու և խաղաղ ու արժանապատիվ ապրելու իրենց բնակավայրերում՝ ունենալով պաշտպանված իրավունքներ։ «Իսկ նրանք, ովքեր ուզում են հեռանալ, պետք է անվտանգ ելքի հնարավորություն ունենան՝ երրորդ՝ դիտորդ կողմի ուղեկցությամբ»,-ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչների անվտանգության և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար, այդ թվում՝ ռազմական գործողություններում մասնակցություն ունեցած կասկածվողների: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Photo: Sputnik Armenia Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |