Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Հանդիպմանն ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետևանքները: Ուկրաինացի գործընկերը կարևորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները: Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:

 Ուշագրավ
---