Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի․ «Ռուբե՛ն, քեզ հետ ենք»

Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի․ «Ռուբե՛ն, քեզ հետ ենք»

PanARMENIAN.Net - Երևանում երթ է մեկնարկել հաջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից 4 ամսով կալանավորվել է շինծու մեղադրանքներով։

Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ պահանջում են Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների ու ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը։

Երթին միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, որը հայտարարել է, թե Ադրբեջանը, կալանավորելով Ռուբեն Վարդանյանին, մեր գեներալներին ու ռազմագերիներին, հոգեբանական ճնշում է գործադրում հայ ժողովրդի վրա, հայտնում է Aysor.am-ը։

«Մեր իշխանության կողմից բավական խիստ վերաբերմունք պետք է լինի, որովհետև սա անթույլատրելի է, ինչ ուզում` անում են: Ռուբեն Վարդանյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը»,- նշել է Պետրոսյանը:

Նա Հայաստանի իշխանությունների գործողություններն այս առումով անբավարար է գնահատում: Վարդան Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների կողքին է:

Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարել է, որ այս երթը շատ կարևոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում:

«Ռուբենն իսկական հայի սիմվոլ է, Ռուբենը խիզախ է, Ռուբենը մարդասիրությունն է, Ռուբենը բարեգործությունն է»,- նշել է Հայրապետյանը

Սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---