ՀՀ կայցելի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

ՀՀ կայցելի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։

Այցը տեղի կունենա հոկտեմբերի 3–ին։

«Այս երեքշաբթի կայցելեմ Հայաստան»,- գրել էր ինքը՝ Կոլոննան։

Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարության, ՀՀ–ում Կոլոննան հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ավելի վաղ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կունենա Երևանում, ինչպես նաև հյուպատոսություն է բացելու Սյունիքի մարզում:

 Ուշագրավ
---