ՊՆ–ում տեղեկություն չունեն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի մասին

ՊՆ–ում տեղեկություն չունեն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի մասին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին գրում է մամուլը, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՊՆ-ում պլանավորված չէ։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ռուսական մամուլում հրապարակումներ էին հայտնվել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6–ին կայցելի Երևան:

«Քննարկելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները», - ասել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական ​​աղբյուրը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն ապամոնտաժել է իր դիտակետերը ԼՂ երեք շրջանում՝ Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի շրջաններում։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի Բաքվի հետ։

«Հիմա խոսքն առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի մեր քննարկման առարկան ադրբեջանական կողմի հետ»,– ասել է Պեսկովը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---