Ադրբեջանը €13,000-ից ավելի պետք է վճարի ՀՀ քաղաքացուն. 1 վճիռ և 3 որոշում հօգուտ ՀՀ–ի՝ ՄԻԵԴ–ում

Ադրբեջանը €13,000-ից ավելի պետք է վճարի ՀՀ քաղաքացուն. 1 վճիռ և 3 որոշում հօգուտ ՀՀ–ի՝ ՄԻԵԴ–ում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել հօգուտ Հայաստանի: Միաժամանակ, ՄԻԵԴ-ը Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ:

Դիմումատուներն են Արմեն Ղազարյանն ու Աստղիկ Բայրամյանը, որոնք բնակվում են Հայաստանի Բերդավան գյուղում՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գործը վերաբերում է դիմումատուների 39-ամյա որդուն, ով 2018 թվականի հուլիսին բերման է ենթարկվել Ադրբեջանում՝ Բերդավանից ոչ հեռու, որտեղ նա ապրում էր ծնողների հետ։ Այնուհետև Ադրբեջանի դատարանները նրան մեղավոր են ճանաչել դիվերսիոն և ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու մեջ և դատապարտել 20 տարվա ազատազրկման, հայտնում է «Ա1+»–ը։

Նա Հայաստան է վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ գերիների փոխանակման շրջանակներում։ ՄԻԵԴ - ը արձանագրել է, որ կա խախտում եւ Ադրբեջանը պետք է վճարի 10,000 եվրո որպես ոչ նյութական վնաս եւ 3225 եվրո դատական ծախսերի համար։

Դիմումատուն դատարան դիմել էր հետևյալ հիմքով` Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 5-րդ հոդվածի վրա (անվտանգության և ազատության իրավունք)՝ իրենց որդու ձերբակալության, կալանավորման և դատավարության դեմ բողոքելու համար:

Ղազարյանը և Բայրամյանը ընդդեմ Ադրբեջանի գործով, որը վերաբերում էր 2018 թվականին Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված և ապա ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքներին, ով ՀՀ էր վերադարձվել 2020 թվականին, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից թույլ են տրվել Կոնվենցիայի 3-րդ (խոշտանգման արգելք) և 5-րդ (ազատության և անջնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների խախտումներ, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական ԶՈւ հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին, դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի:

Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի:

Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաև Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի և Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---