Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։ Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բոնոյի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի:

Բոնոն ՀՀ այցից առաջ եղել է Ադրբեջանում, հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երևանում ու Բաքվում բանակցություններից հետո Լուիս Բոնոն կայցելի Փարիզ ու Բրյուսել։

 Ուշագրավ
---