Ռուբինյանը` ԵԽԽՎ–ում․ էթնիկ զտման ենթարկելուց հետո, գալիս են ԵԽԽՎ և ՀՀ-ն Արևմտյան Ադրբեջան անվանում![]() 12 հոկտեմբերի 2023 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովի ելույթին, խոսել է ադրբեջանական պատվիրակության ցինիզմի մասին՝ էթնիկ զտման ենթարկելուց հետո, գալիս են ԵԽԽՎ և Հայաստանը Արևմտյան Ադրբեջան են անվանում։ «Չընդհատե՛ք, ձեր ցինիզմն ապշեցնում է»,–ասել է Ռուբինյանը իրեն ընդհատել փորձող ադրբեջանցի պատվիրակին։ Ռուբինյանը նշել է, որ Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնելու Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց, գրում է Aysor.am-ը։ «Նրանք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը։ Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա։ Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ մեկը մեկ բառ անգամ չասեց 100,000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ։ Նրանցից ոչ մեկը ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, ովքեր զոհվել են, ովքեր բաժավել են իրենց ընտանիքներից։ Բայց եթե հաշվի առնենք, որ այն, ինչ կատարվեց, այն ռեժիմի հստակ մտադրությունն էր, որը նրանք ներկայացնում են, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ Բայց սա ամենը չէ։ Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ նույնիսկ մի ամբողջ բնակչություն էթնիկ զտման ենթարկելուց մի քանի շաբաթ հետո գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը Արևմտյան Ադրբեջան են անվանում», - ասել է Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ Ադրբեջանի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը սպառնալիք է դարձել միջազգային իրավակարգի համար։ «Եվ այս ռեժիմը պետք է պատժվի օրենքով։ Եվ մենք, որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակություն, ակնկալում եք ձեզանից յուրաքանչյուրի, որպես միջազգային հանրության ներկայացուցչի աջակցությունը այս հարցում։ Որովհետեւ սա միայն Հայաստանի հարցը չէ, սա միջազգային իրավակարգի խնդիր է։ Հարգելի նախագահողներ, խնդրում եմ թուլ չտալ որեւէ մեկին այստեղ օգտագործել իռեդենտիստական, ագրեսիվ տերմիններ։ Անթույլատրելի է Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան անվանելը, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու», - ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |