Արմեն Փամբուխչյանը` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ![]() 26 հոկտեմբերի 2023 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։ Ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը հայտարարել է, որ ձեռնպահ է քվեարկում ու հայտնել, որ բոլոր թեկնածուներին էլ ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ծանոթ չէ նրանց գործունեությանը, հայտնում է Aysor.am-ը։ ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը նշանակվել են քաղաքապետի տեղակալներ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները քվեարկությունից առաջ լքել են նիստերի դահլիճը: Խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորել էր ևս չմասնակցել քաղաքային իշխանությունների ձևավորման քվեարկություններին, գրում է Aysor.am-ը։ «Հորդորում եմ չգրանցվել փոխքաղաքապետերի ընտրության քվեարկության համար, քվորում չի ապահովվի, հետևաբար, նիստը չի կայանա և իշխանությունները չեն ձևավորվի», - հայտարարել է Արամ Թորոսյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |