26 հոկտեմբերի 2023 - 16:40 AMT
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ օրակարգը

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։