ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՀՀ սահմանամերձ շրջանների անվտանգությունը![]() 27 հոկտեմբերի 2023 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ: Նրանք քննարկել են անվտանգության ուժեղացումը ՀՀ սահմանամերձ շրջաններում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։ «Նրանք քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և անվտանգության ուժեղացումը սահմանամերձ շրջաններում»,- ասվում է գրառման մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |