Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում![]() 27 հոկտեմբերի 2023 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում: Այդ մասին Երևանում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։ «Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասել է նախարարը, հայտնում է Factor.am-ը։ Սիյատոն նշել է նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն նաև Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև: ՀՀ և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022–ին։ 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ Հարաբերությունները խզվել էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո։ Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև՝ մայորի կոչում ստացել: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |