Միրզոյան․ ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելություն ԼՂ ուղարկելու անհրաժեշտությունն աճել է՝ Հունգարիան ցանկանում է աջակցել![]() 27 հոկտեմբերի 2023 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը միայն աճել է։ Նա նշել է, որ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցանկություն է հայտնել աջակցել առաքելություն ուղարկելու հարցին, գրում է Sputnik Արմենիան։ «Բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հարցն ու դրա հասցեագրումն ավելի է սրվել։ Մենք ավելի վաղ դիմել էինք ՅՈւՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային գործընկերներին։ Պայմանավորվածություն կար Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին, բայց Ադրբեջանի բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը դեռ չի կայացել»,- ասել է Միրզոյանը։ Այնուամենայնիվ, Հայաստանը հույս ունի, որ այն կուղղվի։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |