Արցախի ինստիտուտները կարող են պահպանվել![]() 1 նոյեմբերի 2023 - 17:35 AMT PanARMENIAN.Net - «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել փակ հանդիպում՝ քննարկվել է Արցախի ինստիտուտների պահպանման հնարավորությունը, հայտնում է «Փաստինֆոն»։ Արցախի պետականության պահպանման հանձնախումբը փակ քննարկում է նախաձեռնել՝ Արցախի նախագահի ու պատգամավորների մասնակցությամբ։ Քննարկման մասնակիցները ստորագրություն են տվել չհանրայնացնելու և չհրապարակելու այն ամենն, ինչ քննարկվել է։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |