ՀԱԿ-ը խստորեն դատապարտել է Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված մահափորձը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտել է Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված մահափորձը: ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է . «Արձանագրելով, որ այս քրեական վարչախմբի օրոք լրագրողների նկատմամբ բռնությունները դարձել են գրեթե առօրյա իրադարձություններ, Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է այս հանցագործությունը: Ամենեւին հույս չտածելով, որ այս հարձակումը, ինչպեսեւ մյուս լրագրողների նկատմամբ նախորդ բռնությունները կբացահայտվեն, միեւնույն է հայտարարում ենք, որ հանցագործները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առջեւ»:



Ապրիլի 30-ի վաղ առավոտյան հարձակման եւ դաժան ծեծի է ենթարկվել Armenia Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը եւ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Մահափորձը կատարվել է այն տան մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Կիվիրիյանին ծեծի են ենթարկել, այնուհետեւ նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել: Այժմ նա հիվանդանոցում է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---