ԼՂ–ից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտ դեռ ՀՀ տարբեր բուժկենտրոններում է

ԼՂ–ից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտ դեռ ՀՀ տարբեր բուժկենտրոններում է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտ դեռ գտնվում 1 ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում: Այդ մասին լրագրողներին է ասելց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այրվածքների պարագայում նրանց վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տևելու», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարն ասել է, թե այրվածքներ ստացած 19 պացիենտի մոտ, ովքեր տեղափոխվել են արտերկիր, դրական դինամիկա կա։

Ավանեսյանը նշել է, որ մոտ տասը պացիենտ կա, որոնց վիճակը դեռ ծանր է։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով հարյուրից ավելի զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Պացիենտները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից տեղափոխվել են Հայաստան, մի քանիսը տեղափոխվել են արտերկրի ԲԿ–ներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---