Պատրուշև․ ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը ՀՀ–ին դեսպանն է ներկայացնում

Պատրուշև․ ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը ՀՀ–ին դեսպանն է ներկայացնում

PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, բացելով Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ երկրների անվտանգության քարտուղարների ամենամյա հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանը։

«ՀՀ–ն հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը։

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը դեմարշ չէ։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել Գրիգորյանի մասնակցությունը Մալթայում Ուկրանիայի առաջարկած «խաղաղության բանաձևի» քննարկմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---