Թուրքիան իր առջեւ կոնկրետ նպատակ դրեց եւ հասավ դրան

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով մայիսի 1-ի ընդդիմության ցույցի ժամանակ` Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը սուր քննադատության է ենթարկել իշխանությունների գործունեությունը` մանրամասնորեն կանգ առնելով սոցիալ-տնտեսական ոլորտում իրադրության վատթարացման, «յոթի գործի», հայ-թուրքական երկխոսության խորացման եւ Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների վրա:



Վերլուծելով իշխանությունների գործողությունները տնտեսության հարցերում, որոնք հայտարարում են դրամի կուրսի կայունացման մասին մարտյան անկումից հետո, Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ իշխանությունները մոռանում են բնակչության կենսամակարդակի համարյա 30 տոկոս անկման մասին: Նա նաեւ փաստեց սոցիալական դժգոհության սրումը, որը հախուռն բնույթ է կրում, սակայն ընդունելի որոշումների բացակայության դեպքում սպառնում է վերաճել լուրջ ցնցումների:



Անդրադառնալով հայ-թուրքական մերձեցմանը` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը, բացառությամբ նրա կազմի մեջ մտնող կազմակերպություններից մեկի, հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորման կողմնակից է եւ այս հարցում պատրաստ է աջակցել բոլոր դրական քայլերին, որոնք կձեռնարկեն Հայաստանի իշխանությունները: «Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ, դա նշանակում է ոչ այլ ինչ, քան Հայոց ցեղասպանության ուրացում»,- ընդգծել է ՀԱԿ առաջնորդը:



Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Թուրքիան բացի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նկատմամբ ընդհանուր տրամադրվածությունից, իր առջեւ դրել է այդ հստակ նպատակը` ցանկացած կերպ կանխել ԱՄՆ նախագահի եւ ամերիկյան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը: Եւ նա դրան հասավ:



ՀԱԿ առաջնորդը նաեւ նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այժմյան գործընթացը զուրկ չէ դրական մասնիկներից: Մի կողմից Թուրքիայի բնական հետաքրքրվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մյուս կողմից այդ կարգավորման պայմանավորվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններիում սպասվող տեղաշարժերով, որոշակի հիմք են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար:



Իր ելույթի վերջում շոշափելով Երեւանի Ավագանու գալիք ընտրությունները` Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր միասնությամբ ընդդիմությունը զգալիորեն սահմանափակում է իշխանությունների` կեղծումներ անելու հնարավորությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---