Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի և Փարիզի քաղաքապետի հետ![]() 11 նոյեմբերի 2023 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Փարիզի խաղաղության 6–րդ համաժողովի» շրջանակներում ես հնարավորություն ունեցա մտքերի կարճ փոխանակում ունենալ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, նաև տարածաշրջանային հարցերը երկկողմ մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում»,– գրել է նա։ Միրզոյանը նոյեմբերի 9–ին մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին: Նա նաև հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |