ԱԳՆ. ՀՀ-ում ադրբեջանցիների վերաբնակեցման հարց չի քննարկվում![]() 16 նոյեմբերի 2023 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարց չի քննարկվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Այդ մասին հայտնել են ԱԳ նախարարությունից Factor.am-ի՝ ՀՀ վարչապետին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան։ Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն։ Նաև հարցեր են ուղղվել Փաշինյանին, թե ընդհանրապես ի՞նչ կարծիք ունի ադրբեջանցիների ենթադրյալ վերադարձի մասին։ Ոչ ՀՀ Կառավարությունը, ոչ ԱԳՆ-ն այս հարցին չեն անդրադարձել։ Վարդան Օսկանյանն ավելի վաղ ասել էր․ «Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ քննարկում են ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցն ու համաձայնություն են տվել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |