Հայաստանի նախագահը հանդիպել է Եվրոպայից երիտասարդ քաղաքական գործիչների հետ 2 մայիսի 2009 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել տասնյակ եվրոպական երկրներից երիտասարդ քաղաքական գործիչների Ծաղկաձորում անցկացվող ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների հետ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN. Net-ի թղթակիցը Ծաղկաձորից, համաժողովի աշխատանքին մասնակցում է 30 երիտասարդ քաղաքական գործիչ 15 եվրոպական երկրից եւ հենց Հայաստանից: Ոչ պաշտոնական իրավիճակում քննարկվող հիմնական հարցերն են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:«Եվրոպացի երիտասարդ գործիչների հետ հանդիպումը մեզ մոտ առաջին անգամ է անցկացվում, եւ նման կարգի հանդիպումները մեզ համար ծայրահեղ օգտակար են», - իր ողջույնի խոսքում ընդգծել է Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահի խոսքերով, այդպիսի հանդիպումները տարբեր երկրներից երիտասարդ քաղաքական գործիչներին հնարավորություն կընձեռեն քննարկելու արդիական հարցեր, կարծիքներ եւ գաղափարներ փոխանակել: Նախագահ Սարգսյանը նաեւ նշել է, որ միշտ պատրաստ է աջակցել երիտասարդության բոլոր նախաձեռնություններին եւ քննարկել նրանց ներկայացրած առաջարկությունները: Իր ելույթում, Սերժ Սարգսյանը նաեւ մանրամասնորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախապատմությունն ու այդ հակամարտության կարգավորման գործում Հայաստանի դիրքորոշումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |