ՀՀ-ն վերահաստատել է հավատարմությունը քիմզենքի չտարածմանը

ՀՀ-ն  վերահաստատել է հավատարմությունը քիմզենքի չտարածմանը

PanARMENIAN.Net - Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից երկրների 28-րդ համաժողովում Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածմանը։

Համաժողովին հնչեցվել է Հայաստանի ազգային հայտարարությունը, որում ընդգծվում էր Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նշանակալի դերը՝ զանգվածային զենքերի չտարածման և դրանց ոչնչացմանն ուղղված միջազգային օրակարգում, Հայաստանի հանձնառությունը կոնվենցիայի արդյունավետ կիրարկման հարցում, ինչպես նաև ՔԶԱԿ շրջանակներում փոխշահավետ համագործակցության կարևորությունը։ Այդ մասին ասվում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում ընդգծել է նաև ոչ պետական դերակատարների կողմից առկա վտանգին դիմակայելու, քիմիական ահաբեկչության դեմ պայքարի և Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համընդհանուրացման կարևորությունը։

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Հաագայում տեղի ունեցավ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 28-րդ նստաշրջանը։ Համաժողովին մասնակցող հայկական պատվիրակության կազմում էին ՔԶԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վ․ Բիյագովը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության խորհրդական Ա․ Հովհաննիսյանը և ՔԶԱԿ-ում ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Վ․ Քալաեջյանը։

 Ուշագրավ
---