Տիրան Խաչատրյան. Թշնամին ամրացանում է դիրքերը Ջերմուկում, չեմ բացառում` դուրս չեն բերի դրանք

Տիրան Խաչատրյան. Թշնամին ամրացանում է դիրքերը Ջերմուկում, չեմ բացառում` դուրս չեն բերի դրանք

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ԱԺ-ի մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ադրբեջանցիները Ջերմուկի տարածքներից հետ քաշվե՞լ են, ասել է, որ թշնամու զորքերը հետ չեն գնացել։

«Հայաքվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ ԱԺ–ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում։

«Դրա մասին բաց աղբյուրներից հրապարակումներ եղել են, թշնամին որտեղ կանգնած եղել է, մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը՝ ինժեներական ու նաև մարտավարական առումով։ Հետագայում ես չեմ բացառում, որ ունենալով ռազմավարական նշանակություն, զորքերը դուրս չեն բերի»,- ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բանակում ազատվել են «5-րդ շարասյունից», ասել է, որ այդ 5-րդ շարասյան տեղը մինչև օրս էլ չգիտի։

«Դա ինքը պետք է ասի, ես չգիտեմ՝ բանակում այդ 5-րդ շարասյունը․․․ Ես այդ 5-րդ շարասյան տեղը մինչև օրս էլ չգիտեմ։ Եթե ինքը գիտի, ինչո՞ւ կոնկրետ չի նշում՝ ովքե՞ր են այդ 5-րդ շարասյան պարագլուխները կամ հենց 5-րդ շարասյան կազմում եղողները։ Ուղղակի մերկապարանոց հայտարարություններ են, որոնք անիմաստ փիառի կամ ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հարցուպատաասխանի ժամանակ ասել է, որ բանակում ազատվել ենք 5–րդ շարասյունից։ Նա պարզաբանել էր, թե 5-րդ շարասյուն ասելով ինչ նկատի ունի, ըստ նրա՝ դա այն մարդկանց շրջանակն է, որի գործողություններում ու որի ընկալումներում սեփական պետության եւ պետության վարած քաղաքականություններն իրենց առաջնայնությունը զիջում են այլ երկրների կողմից վարվող քաղաքականություններին:

«Ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից»,- ասել էր նա։

 Ուշագրավ
---