Ադրբեջանը Ռուսաստանին է մեղադրում ակադեմիայի ուսանողների սպանդի համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Բաքվի նավթային ակադեմիայում տեղի ունեցած ուսանողների սպանդի ետեւում կանգնած են Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Այս մասին հայտարարել է «Արեւելք-Արեւմուտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն: «Ուշադրություն դարձրեք, որ մարդասպան Ֆարդա Գադիրովը մինչ Բաքու ժամանելը 15 տարի բնակվել է Ռուսաստանում: Նրա գործած զանգվածային սառնասիրտ սպանությունը ցույց տվեց, որ նա լավ հրազենային ու հոգեբանական պատրաստություն է անցել: Դա բնորոշ չէ հանցավոր խմբերին եւ այստեղ զգալի է հատուկ ծառայությունների ձեռագիրը»,-ասել է Օրուջլուն:



Նրա կարծիքով, ամեն ինչ իրականացվել է մանրակրկիտ կերպով մշակված սխեմայով. «Հաշվի է առնվել այն ժամանակը, երբ շենքում առավելագույն թվով ուսանողներ են լինում, եւ երբ ամենից դյուրին կլիներ անհետանալ ամբոխի մեջ: Հավանաբար, նա հանցակից է ունեցել, որն էլ վերացրել է Գադիրովին, հետքերը վերացնելու համար»,-գտնում է Օրուջլուն:



Նա հիշեցրել է, որ ահաբեկչություններն ու դավադրություններն Ադրբեջանում երբեք չեն բխել Արեւմուտքի երկրներից: «Հակառակը, հիմնականում, հեղաշրջումների, ահաբեկչությունների, ինչպես պայթյունը մետրոյում, 1993թ. հեղաշրջումը, 1994թ, հեղաշրջման փորձը, 1995թ. նախագահի մահափորձի հետքերը տանում են Ռուսաստան»,-ընդգծել է Ա.Օրուջլուն, հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը:



Բաքվի նավթային ակադեմիայում տեղի ունեցած սպանդի արդյունքում զոհվեց 17 մարդ, 11-ը վիրավորվեցին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---