ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է ֆրանսիական «Բաստիոնների» մասով ադրբեջանական մեղադրանքներին![]() 9 դեկտեմբերի 2023 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սադրանք» է որակել Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը: «Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», - նշել են ԱԳՆ-ում։ Հայաստանին հասցեին մեղադրանքներ հնչեցնող Ադրբեջանը, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, միայն 2023 թվականի նոյեմբերին 1․2 մլրդ դոլարի համաձայնագիր է կնքել Իսրայելից «Barak MX» ԶՀՀ–ի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու համար։ Վերջին տվյալներով՝ Ֆրանսիան մտադիր է Հայաստանին ընդհանուր առմամբ 50 «Բաստիոն» զրահամեքենա մատակարարել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |