Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը կոչ է արել շահագրգիռ երկրներին օգնել լիբանանահայ գերուն վերադարձնելու հարցում

Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը կոչ է արել շահագրգիռ երկրներին օգնել լիբանանահայ գերուն վերադարձնելու հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը զարմանքով է տեղեկացել, որ նա չկա ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր։

Լիբանանահայ ընտանիքը կոչ է արել շահագրգիռ երկրներին օգնել լիբանանահայ գերուն վերադարձնելու հարցում:

«Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության հրապարակումից, որի միջոցով պարզ դարձավ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև, ըստ որի Բաքուն ազատ պիտի արձակի 32 հայ կալանավորների (26 զինվորական և 6 քաղաքացիական անձ), Երևանի կողմից երկու ադրբեջանցի զինվորների ազատ արձակման դիմաց, մեզ մեկից ավելի կողմեր տեղեկացրեցին, որ 2020–ի նոյեմբերից կալանավորուած Վիգեն Էուլջեքյանի անունը ներառված է ազատ արձակվողների ցուցակի մեջ, որ նաև հրապարակվեց զանազան լրատվամիջոցների կողմից։

Սակայն այսօր, մենք զարմանքով տեղեկացանք, որ փոխանակվածների մեջ Վիգենը չկա և նրա անունը փոխարինված է մեկ այլ հայ գերիի անունով։ Արդարև փոխանակման գործողության իրականացմամբ մենք հասկցանք, որ Վիգենը չկա ազատագրուած գերիների շարքում:

Այս առիթով մենք կոչ կ՛ուղղենք բոլոր շահագրգիռ երկրներինն և մարդասիրական հաստատություններին, որոնց մեջ առաջինը Լիբանանն է, որի զինվորական հաստատության զավակն էր Վիգենը, ինչպես նաև Հայաստանին, աշխատել՝ արագ կերպով ներառել Վիգենի անունը այս փոխանակման հաջորդող ազատ արձակման առաջին իսկ գործարքի մեջ»,–ասվում է ընտանիքի հայտարարության մեջ:

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---