Դավոյանը՝ ԲՏԱ նախարարին. 10 մլրդ դրամ բյուջեով ոչ մի բան չեք անելու՝ դասական կարողություններ չունեք

Դավոյանը՝ ԲՏԱ նախարարին. 10 մլրդ դրամ բյուջեով ոչ մի բան չեք անելու՝ դասական կարողություններ չունեք

PanARMENIAN.Net - ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասել է, որ հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ ԲՏԱ–ն չի կարողանում անել նախանշած թվայնացման գործընթացը նախարարություններում։

Դիմելոբ ԲՏԱ նախարարին՝ Դավոյանն ասել է․ «Ըստ հաշվեքննության արդյունքների, կա որակավորված մասնագետների պակաս, օրենսդրության բացակայություն, կիբերանվտանգության մասին օրենքի բացակայություն, միասնական մեթոդաբանության բացակայություն։ Երբ այդ ամենն արձանագրված է, դուք ինչպե՞ս եք պատկերացնում կատարել տարբեր նախարարությունների թթվայնացման աշխատանքները։ Դուք ունենալով՝ այս 10 մլրդ-ի բյուջեն, ոչ մի բան չեք անելու, որովհետև չունեք դասական կարողություններ։ Կներեք էլի, բայց այս բյուջեն դուք էլի չեք ծախսելու։ Ես շատ-շատ ոչ լավատես եմ տրամադրված այս 10 մլրդ դրամի ծախսման հարցին», գրում է «Առավոտը»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր հերթին ասել է․«Մենք ունենք Թվայնացման գործակալություն, ԿԲ-ն է զբաղվում թվայնացմամբ, մենք մեղադրանքներն այսօր ներկայացնում ենք ձեզ, միաժամանակ դուք ասում եք, որ 2024 թվականին գումար է հատկացվել նախարարությանը։ Հիմա ինձ մոտ շատ խճճված է ամեն ինչ, ես չեմ հասկանում՝ ո՞վ է պատասխանատուն, ո՞վ է ֆինանսավորողը։ Եթե պետությունը պետք է ֆինանսավորի, և մենք ունենք ԲՏԱ նախարարություն, այդ դեպքում ի՞նչ կապ ունի Թվայնացման գործակալությունը։ Եթե ԿԲ պատասխանատվության տակ է, ինչո՞ւ է այս գործառույթը ձեզ մոտ։ Կոռուպցիոն ռիսկեր եմ ես այստեղ տեսնում, այդ ֆինանսավորման համակարգի մասին ի՞նչ պատկերացում ունեք»։

Ռոբերտ Խաչատրյանն ի պատասխան ասել է, որ պետական բյուջեից ԲՏԱ նախարարությանը հատկացվելիք 10 մլրդ դրամն ուղղվել է պետական գերատեսչությունների թվայնացման ծրագրերի իրականացմանը։

«Մեր մասով մենք պատասխանատու ենք այդքանով թվայնացման ֆինանսավորման առումով։ Որոշ տեղերում ձեր քննադատությունն ինչ-որ չափով ընդունելի է, բայց նաև ձեր այդ բացասական տրամադրվածությունը միգուցե մեզ ավելի մոտիվացնի աշխատանքում, որպեսզի ձեզ ապացուցենք, որ ինչ-որ բան կարող ենք անել»,- ասել է նախարարը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---