Փաշինյանը մեկնել է Ռուսաստան

Փաշինյանը մեկնել է Ռուսաստան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ–ն հուսով է` ՀՀ վարչապետը կմասնակցի դեկտեմբերի 25–ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը կառուցողական հունի մեջ լուծել։ Նա հավելել է, որ Մոսկվայում առաջնորդվում են ՀՀ հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով։

 Ուշագրավ
---