ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 2024-ի փետրվարի 1-ից չի փոխվի

ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 2024-ի փետրվարի 1-ից չի փոխվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թ. փետրվարի 1-ից չի փոխվի, դեկտեմբերի 27–ի նիստում հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Ձեռնարկությունների համար ամենացածր սակագինը գործում է 110 կՎտ լարման համար (մոտ 1 կՎտ/ժ ցերեկը՝ 41.98 դրամ, գիշերը՝ 37.98 դրամ), իսկ 220 կՎտ լարմամբ սնվող փոքր բիզնեսի համար սակագինը կկազմի 53․48 և 43․48 դրամ:

Ինչ վերաբերում է անապահով ընտանիքներին, ապա նրանց համար սակագինը կկազմի 29․99 և 19․99 դրամ:

Մինչև 200 կվտ սպառում ունեցող ընտանիքների համար մեկ կՎտ/ժ կկազմի 46․48 և 36․48 դրամ, սպառողների համար՝ 200-400 կՎտ/ժ–ն՝ 48․48, ինչպես նաև` 38․48 դրամ՝ 400 կՎտ/ժ սպառողների համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---