Աբդոլլահիան․ Իրանը ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղությունն ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության

Աբդոլլահիան․ Իրանը ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղությունն ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ԱԳՆ-ում հայտարարել է, որ Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։

«Իրանը ցանկանում է որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն ու անվտանգություն ապահովել բոլոր ոլորտներում»,-ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ Իրանը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը։

ՀՀ այցից առաջ Իրանի ԱԳ նախարարը հեռախոսաազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Ըստ իրանական կողմի, Բայրամովի հետ հեռախոսազրույցում Աբդոլահիանն անդրադարձել է Հայաստան կատարելիք այցին և ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը։ Լավրովի հետ զրույցում Աբդոլահիանն ընդգծել է Իրանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու բանակցային գործընթացը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---