ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդին խոստանում է աջակցել Արցախ հայերի վերադարձին և նրանց ինքնորոշման իրավունքին

ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդին խոստանում է աջակցել Արցախ հայերի վերադարձին և նրանց ինքնորոշման իրավունքին

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակված տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։

«Էթնիկ զտումների այս քաղաքականության դատարկ դատապարտումները բավարար չեն։ Ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, սա անշրջելի չէ։ ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապահովվի հայերի անվտանգ վերադարձը Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը»,–ասել է նախագահության թեկնածուն, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Մեկնաբանելով Քենեդու հայտարարությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ռոբերտ Քենեդի կրտսերի կոչերը՝ պատժելու Ադրբեջանին և սատարելու արցախահայության ինքնորոշման և իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքին։

2․5 րոպե տևողությամբ տեսաուղերձը հրապարակվել է այսօր նախագահի թեկնածուի յութուբյան պաշտոնական քարոզարշավային ալիքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---