Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակվել են, կան վիրավորներ29 դեկտեմբերի 2023 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28–ին՝ կեսօրին մոտ, ավելի քան 30 դիմակավորված զինված անձ ներխուժել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել եպիսկոպոսների, քահանաների, հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա։ Կան ծանր վիրավորներ։ Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: «Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու համար», - ասված է պատրիարքության նամակի մեջ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Նամակում կոչ է արվում ամբողջ աշխարհի երկրների իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկել հայկական թաղամասը «բռնի կործանումից»: «Թաթոյան հիմնադրամի» ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ իր հերթին է հայտարարությամբ հայտնել, որ այս հարձակման մասին ահազանգեր են ստացել։ Ըստ այդմ, հարձակման ենթարկված հայ համայնքի երկու ներկայացուցիչ բերման է ենթարկվել և գտնվում է ոստիկանությունում։ Նա նշել է, որ ոստիկանություն են տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ։ Երուսաղեմի փոխքաղաքապետ Ֆլեր Հասան-Նահումի փոխանցմամբ՝ «որոշ արաբ մահմեդական տղամարդիկ և հայ համայնքի ներկայացուցիչներ ծեծկռտուքի մեջ են մտել Երուսաղեմի հին քաղաքում»։ Նրա հաղորդմամբ՝ կողմերին բաժանելու համար ոստիկանությունը երկու կողմից էլ անձանց է ձերբակալել։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել էր «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ էր անցկացնում այս գործարքի դեմ։ Ավելի ուշ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին և հայտարարել, որ «ինչ հայկական է, հայկական է մնալու»։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |