ՊԵԿ նախագահ. 2023-ին ՀՀ-ն շատ ավելի մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան` ստացել

ՊԵԿ նախագահ. 2023-ին ՀՀ-ն շատ ավելի մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան` ստացել

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2023 թվականին Հայաստանը շատ ավելի մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան` ստացել։

Նա ասել է, որ 2023-ին ՀՀ-ն 73 միլիարդ դրամ է ստացել ԵԱՏՄ-ից, մոտ 140 մլրդ դրամ էլ ուղարկել է, գրում է Aysor.am-ը։

Այն հարցին, թե շահավե՞տ է այսպես շատ տալ, բայց քիչ ստանալ ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ մշտապես Հայաստանն ավելի շատ ստացել է, քան ուղարկել:

«Մինչև մեկ տարի առաջ մշտապես ավելի շատ ստացել ենք, ավելի քիչ ուղարկել, պետք չէ միայն մեկ հանգամանք հաշվի առնել»,- ասել է Բադասյանը:

Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին 2015թ. հունվարի 2-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---