Evolution Armenia-ն աջակցում է փոքր բիզնես ունեցող կին ձեռներեցներին

Evolution Armenia-ն աջակցում է փոքր բիզնես ունեցող կին ձեռներեցներին

PanARMENIAN.Net - Evolution Armenia-ի 2024-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի նպատակն է աջակցել փոքր բիզնես ունեցող կին ձեռներեցներին։

Evolution-ի նախաձեռնությունը նվիրված է կանանց հզորացմանը, տաղանդի գնահատմանը և դրական փոփոխություններ ստեղծելուն: Արդյունքում ընտրվել է 4 կին ձեռներեցի ստեղծած 3 բիզնես։

Ծրագրի շրջանակում Evolution-ի աշխատակիցները մասնակցել են կին ձեռներեցների վարպետաց դասերին, հնարավորություն ունեցել ծանոթանալու նրանց հաջողության պատմությանը, անցած դժվարություններին ու մարտահրավերներին, ոգևորել և մոտիվացնել՝ փոխանցելով ջերմ և դրական էներգիա։

Անահիտը, ով որոշել է թողնել գիտական գործունեությունը և գտել իր կոչումը փայտե հուշանվերներ ստեղծելու արվեստում, հիմնադրել է «Փայտէնին» և իր ստեղծագործությունները զարդարել «Սերը տաք, տունը տաք» փիլիսոփայությամբ։

«Առաջին մեր արտադրանքը եղավ պանրի տախտակները, անմիջապես այդ միտքը ծագելուց հետո էջ բացեցինք սոցիալական ցանցերում, տեղադրեցինք նկարները և առաջին խմբաքանակը արագ վաճառվեց, այդպես ծնվեց «ՓայտԷնին»։ Մոտ երկու տարի անց սկսեցի պատրաստել տնակները, որով էլ «ՓայտԷնին» հայտնի դարձավ»,-պատմել է Փայտէնիի հիմնադիր Անահիտը։

«ՎայնԳոգի» հիմնադիր Գոհար Ղարիբյանը 2019 թվականին ընդամենը 20 տարեկանում մեկնարկել է իր գինեգործական ճամփորդությունը։

«Գինիների ստեղծման ոգեշնչման աղբյուր հանդիսացավ 2018 թվականին ուղևորությունս դեպի Իտալիա, որտեղ ուսումնասիրեցի գինեգործություն։ Վերադառնալուն պես սկսեցի «ՎայնԳոգ» գինիների փոքրիկ արտադրությունը։

Կին գինեգործները Հայաստանում դեռևս քիչ են, բայց հետաքրքրությունը նրանց նկատմամբ ավելի մեծ է, նրանց ավելի լավ են ընդունում և ավելի մեծ հետաքրքրությամբ փորձում նրանց գինիները»,-նշել է «ՎայնԳոգի» հիմնադիր Գոհար Ղարիբյանը։

«Լա Մադլենի» հիմնադիրներ Վարդուհին ու Հասմիկը հացի փուռ ունենալու իրենց երազանքը վերածել են քաղցր իրականության։

«Մի փոքրիկ գումարով ես և Վարդուհին, հաղթահարելով մի շարք դժվարություններ, մեկ ամսում մեր հարազատների աջակցությամբ բացեցինք մեր հրուշակարանը։ Մեր դեսերտների առանձնահատկություն այն է, որ հիմնականում օգտագործում ենք նուշի ալյուր, բարձրակարգ կարագ, յուրահատուկ շոկոլադներ։ Իսկ մեր այցեքարտը թարմ թխված մադլենն ու կանելեն են»,- պատմել է «Լա Մադլենի» համահիմնադիր Հասմիկ Ավետիսյանը։

Հենց այս կանանց ստեղծագործություններն էլ Evolution-ը նվիրելու է իր աշխատակիցներին՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հաջողությանն աջակցող մշակույթ ձևավորելու նպատակով։

#EmpowerHER արշավը ցույց է տալիս Evolution-ի նվիրվածությունը աջակցող և հզոր միջավայր ստեղծելուն: Այս կանայք ընտրվել են ոչ միայն իրենց բիզնես հմտությունների համար, այլ նաև այն պատճառով, որ նրանց պատմություններն իսկապես ոգևորող և քաջալերող են, ինչպես Evolution-ի դեպքում է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---