Փոխնախարար․ Աշխարհի խոշորագույն ընկերություններից 3–ը մուտք կգործի ՀՀ շուկա

Փոխնախարար․ Աշխարհի խոշորագույն ընկերություններից 3–ը մուտք կգործի ՀՀ շուկա

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը հայտարարել է, որ աշխարհի խոշորագույն ընկերություններից երեքը, նախատեսվում է, որ ներկայացուցչություն կբացեն Հայաստանում:

«2024 թվականին պետք է իրականացնենք 21 միջոցառում, որի արդյունքում ներդրումային և գործարար միջավայրը պետք է զարգանան»,-ասել է Իսպիրյանը, հայտնում է Արմենպրեսը։

Փոխնախարարը ուշադրություն հրավիրեց 3 մեծ կետերի վրա՝ հուսալով, որ շուտով կիրականացվեն:

«Մեկը աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 3-ի՝ Հայաստանում ներկայացուցչության բացումն է: Երկրորդը՝ աշխարհի 30 խոշորագույն լավագույն բրենդների համապատասխան ցուցակներից նույնպես Հայաստան մուտք գործելն է»,-ասել է փոխնախարարը:

Հաջորդ ծրագիրը, որն Իսպիրյանն առանձնացրել է, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրն է: Կառավարությունը թիրախ է դրել մինչև 2026 թվականը ՀՀ տնտեսական բարդության ցուցիչը դարձնել առնվազն 01: Բոլոր այն արտադրողները, որոնք կարտադրեն 02 և ավելի բարձր բարդություն ունեցող ապրանքներ և կիրականացնեն առնվազն 1 մլրդ դրամ կապիտալ ներդրում, կարող են դիմել և ստանալ մինչև 35 տոկոս փոխհատուցում:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը։ Այդ մասին նա ասել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---