2023-ին ՀՀ-ում գրանցվել է 2% գնաճ

2023-ին ՀՀ-ում գրանցվել է 2% գնաճ

PanARMENIAN.Net - Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում 2023-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2%:

2023-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0․6% գնանկում, իսկ նոյեմբերի նկատմամբ գրանցվել է 0․9% գնաճ, գրում է CivilNet-ը։

Դեկտեմբերին 2022–ի դեկտեմբերի համեմատ 4․8%-ով նվազել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները, թեպետ նոյեմբերի նկատմամբ գներն աճել են 2%-ով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում ևս գրանցվել է աննշան գնաճ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ գներն աճել են 0․1%-ով։

Էական գնաճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում: Այն 2023-ի դեկտեմբերին կազմել է 3% նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ 2024–ին կունենանք աղքատության էական կրճատում։

Նա հիշեցրել է, որ 2023թ․ ունեցել ենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023-ի դրությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---