Եզակի սարքավորումներով հիմնադրվել է մետաղամշակման արտադրություն

Եզակի սարքավորումներով հիմնադրվել է մետաղամշակման արտադրություն

PanARMENIAN.Net - «Էլդեսքո» ընկերությունը Հայաստանում եզակի սարքավորումներով հիմնել է մետաղամշակման արտադրութուն, որտեղ պատրաստում են ցանկացած բարդության կոնստրուկցիաներ և տարբեր մետաղե ապրանքներ:

Ընկերության արտադրությունը համալրված է շուկայի լավագույն և հզոր սարքավորումներով, որոնք աշխատանքային գործընթացը դարձնում են ավտոմատացված։ Մետաղի ընդունումից, մշակման գործընթացներից մինչև վերջնական արտադրանքի ստացումն իրականացվում է մեկ հարկի տակ։

Արտադրության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը վերազինվել է սարքավորումներով, որոնք կարողանում են ապահովել լավագույն որակը։

«Արտադրությունը նոր է, սարքավորումների ընտրման փուլը մոտավորապես մեկ տարի տևեց. բարդ էր, չկար փորձ, Հայաստանում չկար նմանատիպ պրակտիկա և մենք ինքներս փորձեցինք տեղի ու արտերկրի մասնագետների հետ համատեղ ստեղծել գործարանի կոնցեպտը։ Գործարանն ամբողջությամբ փակ ցիկլով է աշխատում. մետաղի ընդունումից մինչև վերջնական պրոդուկտի ստացումը կատարվում է այստեղ։ Գործարանի բոլոր սարքավորումները 2022-2023 թվականի են, Ակբա Լիզինգի աջակցությամբ կարողացանք սարքավորումները ձեռք բերել ամբողջական փաթեթով։

Հայաստանում եզակի ընկերություն ստեղծվեց, որը թիթեղի մշակման ոլորտում կարող է ամբողջությամբ ծածկել շուկայի ամենաբարդ ու պահանջված խնդիրները»,- նշել է «Էլդեսքո» ընկերության սեփականատեր Վահե Պարսամյանը։

Դեռ 2 տարի առաջ ընկերությունում որոշել էին զբաղվել նաև արհեստական բյուրեղների աճեցմամբ։ Արտադրությունում այժմ իրականացվում են բյուրեղների հետ կապված այն աշխատանքները, որոնք առնչվում են մետաղական հատվածներին։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---